Այսօրվանից կմեկնարկի Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 2-րդ միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

43_3289.thumb_.jpg

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Արցախի Հանրապետության կառավարության 2023թ. փետրվարի 10-ի N 69-Ն որոշման համաձայն՝ այսօրվանից կմեկնարկի Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 2-րդ միջոցառումը, որի պատասխանատուն ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունն է։

Միջոցառման շրջանակներում դրամական աջակցություն կցուցաբերվի ԱՀ-ում փաստացի բնակվող այն անձին, ով առնվազն 2022 թվականի նոյեմբերի 1-ից անընդհատ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ է գտնվել ԱՀ կառավարության կողմից հաստատված ոլորտներից որևէ մեկում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի հետ և 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. հունվարի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից կամ դադարեցվել է (լուծվել, դադարել է) քաղաքացիաիրավական պայմանագիրը։ Վերոնշյալ տնտեսավարող սուբյեկտների ցանկը կհրապարակվի սույն էջում։

Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է մինչև 2023թ. փետրվարի 28-ը (ներառյալ) նախարարություն ներկայացնել գրավոր դիմում՝ էլեկտրոնային կամ թղթային տարբերակով։ Էլեկտրոնային տարբերակով գրավոր դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է արտահանել դիմումի ձևը, լրացնել, ստորագրել, սկանավորել և ուղարկել նախարարության [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։ Թղթային գրավոր դիմումը (լրացված և ստորագրված) անհրաժեշտ է հանձնել նախարարության աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության ցանկացած տարածքային ստորաբաժանում։

Այդ ստորաբաժանումների հասցեներն են.
1. ք. Ստեփանակերտ, Վ.Սարգսյան 25.
2. ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1.
3. ք. Ասկերան, Ն.Ստեփանյան 14.
4. ք. Մարտունի, Կ.Ավանեսյան 1.
5. ք.Մարտակերտ, Սախարովի 15»։

--00—ԶՀ