Արցախի Մարտունի շրջանում նկատվում է դեղորայքի խիստ անհրաժեշտ տեսակների պակաս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

մար

Արցախի Հանրապետության  Մարտունու շրջանում նկատվում է դեղորայքի խիստ անհրաժեշտ տեսակների պակաս: «Արցախպրես»-ի  հաղորդմամբ, հարցազրույցի ժամանակ այս մասին ասել է   Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Հունան Հայրումյանը:

«Ժողովուրդը շրջանում զբաղված է իր ամենօրյա խնդիրների մասնակի լուծմամբ՝ ելնելով հնարավորություններից: Պետական մարմինները սահմանափակ աշխատանքային գրաֆիկով են իրականացնում իրենց պարտականությունները: Բուժապահովումը կազմակերպվում է` ստեղծված իրավիճակից ելնելով: Մարտունու հիվանդանոցում իրականացվում է քաղաքացիների  ընդունելություն, և հնարավորության սահմաններում տրվում է մասնագիտական խորհրդատվություն,  արվում ստացիոնար բուժումներ, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, հատկացվում է դեղորայք:

Սակայն դեղորայքի պաշարը օրեցօր նվազում է: Ստուգումներ ենք իրականացրել համայնքների ամբուլատոր կետերում և արձանագրել` քանի որ մեկ ամսից ավելի է` դեղորայքային որևէ ապահովում չկա, նկատվում է դեղորայքի այնպիսի տեսակների պակաս, որոնք խիստ անհրաժեշտ  են: Մեր կողմից որոշում է ընդունվել և կազմվել հիվանդներին  երեք ուղղություններով (Մարտունի-Ստեփանակերտ, Բերդաշենից և հարակից համայնքներից  Ստեփանակերտ, Ճարտար-Կարմիր Շուկա-Ստեփանակերտ)  Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխելու գրաֆիկ»,-ներկայացրել է Հ.Հայրումյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ