Ոչ թե օրերի, այլ ժամերի հաշիվ է ընթանում, հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ է սրվում․ Վարդան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

l-59x0wh-1082x630z-0.727.jpeg

Արդեն ոչ թե օրերի, այլ ժամերի հաշիվ է ընթանում, հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ է սրվում,- Կոռնիձորում կանգնած-մնացած բեռների մոտ այսօր հայտարարել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը, գրում է «Լուրերը»։

Այս պահին որևէ փոփոխություն չկա, Ադրբեջանը հրաժարվում է բացել ապօրինի տեղադրված անցակետը և թույլատրել հումանիտար բեռի մուտքը ԼՂ: 360 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներով 19 բեռնատարները Երևանից Կոռնիձոր ուղևորվեցին չորեքշաբթի, որ կյանքի համար անհրաժեշտ սնունդ ու դեղորայք հասցնենԼեռնային Ղարաբաղի՝  լիակատար շրջափակման մեջ հայտնված հայությանը:

--00—ԶՀ