Փետրվարի 12-ից որպես անհետ կորած որոնվող 14-ամյա աղջկան գտել են Եղավնաձորի տներից մեկում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Փետրվարի 12-ին հաղորդվել էր 2008 թ. ծնված Նանար Մուրադյանի անհետ կորելու մասին:

Ոստիկանության Կոտայքի և Եղեգնաձորի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 13-ին՝ ժամը 20.20-ին, Նանար Մուրադյանը հայտնաբերվել է Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի տներից մեկում: Նա ներկայացվել է ոստիկանության Կոտայքի բաժին, ապա՝ Աբովյանի քննչական բաժին։

--00—ԼՄ