ՀՀ հումանիտար ականազերծման խումբը ներգրավվել է երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

նկար

Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոս նահանգի Դարայա բնակավայրում պայթուցիկ զինամթերքի մաքրման աշխատանքներ իրականացնող ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը, համագործակցելով Սիրիայում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակների (UNMAS, UNDP, UNOCHA, UNHCR) հետ, ս․թ փետրվարի 12-ից ներգրավվել է երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին:

նկար

Մասնավորապես, «ՀԱՓԿ» մասնագետների մեկ  խումբ ընդգրկվել է Սիրիայի ինժեներ-սեյսմոլոգների կազմում և ներկայումս Հալեպ քաղաքում իրականացնում է շենքների վթարային վիճակի գնահատման, նշագրման, ինչպես նաև տեղի բնակչության անվտանգությունն ապահովելու հետ կապված այլ գործողություններ, այդ մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը»։

նկար

--00—ԼՄ