Ունեցած հարստության ամբողջականությունը մեծերի մեկնությամբ է մանրամասն կառուցվածք ստանում․ պատմաբան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

330552131_569998141721244_375068816278269534_n.jpg

Պատմաբան, հրապարակախոս Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ունեցած հարստության ամբողջականությունը մեծերի մեկնությամբ է մանրամասն կառուցվածք ստանում, և ժառանգությունը որդիների խելամիտ դրսևորմամբ է շարունակվում, և մինչդեռ մեր երթի ոտաբոբիկ ու գլխաբաց ընթացքը շտկվելու միտումներ ցույց չի տալիս, բայց նախկինում ապրած ու երբեք չմեռնող հսկաները հույսի միշտ ապրող այն լիցքերն են հաղորդում, որ դարձ ի շրջանս յուր լինելու է և այս անգամ ու մի անգամ և վերջնական այլևս չի բեկվելու` անկախ նրանից, թե բեկբեկվող ժամանակները ինչպիսին կլինեն։

Մաթևոսյանագիտությունը ավելի քան ճշգրիտ գիտություն է, որի կոնցեպտուալ իմաստը ձգողական նշանակություն ունի, ու անբանականության տիղմից դուրս գալու միջոցը իր տված քարտեզն է լինելու, և պռատությունների լրացումները նրա գրած, ասած, թողած բանն է լրիվության հասցնելու, և մեր մեջ սպասելու ենք մտածողի այս արտադրության զարթոնքին, գրողի այս տեսակի հարությանը։

«Մարդկային մեծագույն առաքինությունը սեփական չկամությունը կոտրելու կարողությունն է։ Կարելի է խենթանալ ու հերոսանալ, կարելի է հերոսանալ թշնամու արատի ստույգ հաշվարկով, կարելի է սեփական հասակը բարձրացնել թշնամական հասակի ուրացումով. և այդ է պահանջում հաղթական պայքարի օրենքը, բայց մեծագույն առաքինություն է մնում սեփական չկամությունը ջարդելու բարձր կարողությունը»։

#Հրանտ_Մաթևոսյան, «Գնալու և հասնելու ճանապարհը», 1996թ., սեպտեմբեր 19, «Հայաստանի Հանրապետություն»

Լուսանկարը` Գերման Ավագյանի

--00—ԶՀ