«Տղամարդու նման մի անգամ կանգնեք, թող ձեզ զոռով ծալեն...». Փաշինյանը Մաթևոսյան է ցիտել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հրանտ Մաթևոսյանի
«Ծառերը» պատմվածքից մի հատված:

«Մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի, տեսնեմ՝ մյուս անգամ կխփե՞ն, տղամարդու նման մի անգամ կանգնեք, թող ձեզ զոռով ծալեն, դուք մի՛ կոտրվեք, թող ձեզ զոռով կոտրեն - մյուս անգամ տեսնեմ՝ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն»:

Հիշեցնենք, որ հեկտեմբերի 21-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի դիվանագիտական լուծումներին, հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում կամ այս փուլից սկսած երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի, և բոլոր այն հույսերը, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել առավել ևս այս իրավիճակում, պետք է համարենք ավարտված:

«Այն, ինչի հետ բանակցությունների և տարբեր գործոնների բերումով համաձայն ենք կամ համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ: Եվ սա ցույց է տալիս, որ ընդհանրապես որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում: Ես հետագայում կասեմ, թե որ փուլում է, որ հնարավոր կարելի է դարձնել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

--00—ԼՄ