Քրեադատավարական կանոնների խախտում կատարելու հիմքով զբաղեցրած պաշտոնից քննիչ է ազատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

1674829696,2898.jpeg

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է անհանդուրժողական մոտեցումը համակարգում կարգապահական կոպիտ խախտումների, առանձին դեպքերում գործառութային պարտականությունների կատարման հարցում դրսևորվող անբարեխիղճ վարքագծի նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը քննարկել է ՀՀ ՔԿ ստորաբաժանումներից մեկում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի (քննիչի) նկատմամբ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի միջնորդությունը:

Ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ վերջինս մի քանի քրեական վարույթներով տևական ժամանակ, առանց իրավաչափ նպատակի, չի կատարել անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, ինչպես նաև թույլ է տվել քրեադատավարական նորմերի այլ խախտումներ։

Կարգապահական հանձնաժողովը բավարարել է միջնորդությունը, ինչի հիման վրա ՀՀ ՔԿ նախագահի հրամանով քննիչն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

--00—ԶՀ