ՌԴ-ում քրեական գործ են հարուցել ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 12,  24News  

Մի-24

Ռուս ռազմական քննիչները քրեական գործ են հարուցել ՀՀ և Ադրբեջանի սահմանին ռազմական Մի-24 ուղղաթիռի կործանման հետ կապված: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Քրեական գործ է հարուցվել ՌԴ քր. օր 351 հոդվածով՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտման համար»,- հայտնել են կայքին:

Ներկայում ռուս ռազմական քննիչները Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ անցկացնում են նախնական քննչական գործողություններ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ թռիչքային-տեխնիկական: 

Հետաքննությունը վարում են Գյումրիի ռուսական ռազմաբազայի քննիչները:

--00--ԱԹ