Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարին կոչ է արել մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

327442349_6094557603927832_7483178448236282436_n.jpg

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարին։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան իր էջում․

«Ներկայացրի Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Համաձայնեցինք, որ ԵԽ մոնիտորինգային մարմինները պետք է անարգել մուտք ունենան ԵԽ գոտում գտնվող ցանկացած տարածք։ Կոչ արեցի մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ միջանցնքն անհապաղ բացելու համար»,-գրել է նա։

--00—ԶՀ