Դու տեղյակ չէի՞ր, որ ինժեներասակրավորային վաշտը լքված տան մեջ ա տեղակայված. Սողոմոնյանը՝ Պապիկյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

ю

ԵՊՀ դասախոս, 5165 շարժման համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը հրապարակել է Սուրեն Պապիկյանի լուսանկարն ու գրառում արել:

«Քո ղեկավարած պաշտպանության համակարգում ո՞նց իմ երեք տղային ճամփեմ ծառայության։

Դու իրավիճակին չես տիրապետում, դու ի՞նչ խղճով ես էդ պատասխանատվությունն ուսերիդ վերցրել։

Քո ղեկավարի համար բանակն առաջնահերթություն չէ, իր իշխանությունն է առաջնահերթություն, իր կայֆեր են առաջնահերթություն։ Ի՞նչ եք ուզում մեզնից։

Դու տեղյակ չէի՞ր, որ ինժեներասակրավորային վաշտը լքված տան մեջ ա տեղակայված։ Տեղյակ չէի՞ր, որ ջեռուցումը այնտեղ վառարանով են անում... վառարանով... մի տեղ, որտեղ պայթուցիկ նյութեր կարող են լինել։ Եթե տեղյակ չէիր, ուրեմն իրավիճակին չես տիրապետում։ Եթե տեղյակ էիր, բայց փող ու հրաման չես տվել, ուրեմն... չասեմ ինչ ես։

Դու հասկանում ե՞ս, որ 5000-ամյա պատմություն ունեցող ժողովրդի ԶՈւ ես ղեկավարում, կոլխոզ չես ղեկավարում։

Հեռացե՛ք, գնացե՛ք, թող լույս բացվի էս երկրի վրա...»,-նշել է Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

--00--ԱՀ