Զովունիում գազաբալոնի տեղադրման կետում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

325988526_548988960583609_6470026040072058731_n

Հունվարի 17-ին, ժամը 17:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ գազաբալոնի տեղադրման կետում, տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

--00—ՅՄ