Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

BP206726 copy

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Զրույցի ընթացքում քննարկվել են այն քայլերը, որոնք ձեռնարկվում են ռուսական հացահատիկը Թուրքիայում ալյուրի վերածելու և այն կարիքավոր երկրներ ուղարկելու համար։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է աֆրիկյան երկրներ անվճար ռուսական հացահատիկ և պարարտանյութ ուղարկելու հնարավորության շուրջ։

Պուտինն անցած տարվա սեպտեմբերի սկզբին մատնանշել է, որ Արևմուտքը ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանում է իր պետություններ, այլ ոչ թե Աֆրիկայի կարիքավոր երկրներ: Նա հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ամենաաղքատ երկրներին անվճար մատակարարել հացահատիկի ողջ ծավալը։

--00—ՅՄ