Վերջին 1 տարում Պուտինն ամենաշատ թվով հեռախոսազրույցն ունեցել է Էրդողանի հետ

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 11,  24News

Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին մեկ տարվա ընթացքում (2020 մայիսի 7 - 2021 մայիս 7) ամենաշատ թվով հեռախոսազրույցներն ունեցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:  Գրել է Ermenihabr.am-ը։

Հաշվետու ժամանակահատվածում Պուտինը 14 անգամ հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ: 

Նշվում է, որ վերջին 4 տարվա ընթացքում Ռուսաստանի նախագահի՝ ամենից շատ թվով հեռախոսազրույցները դարձյալ եղել են Թուրքիայի նախագահի հետ:

 --00—ՄՀ