Մխիթարյանի ցույց տված քարտեզը վրդովեցրել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիային, բողոքելու են ՈւԵՖԱ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

Screenshot 2023-01-16 175803

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի ակումբային հեռուստատեսության եթերում պատմել է Հայաստանի, հայ ժողովրդի և հայկական ավանդույթների մասին, ինչպես նաև ցույց է տվել Հայաստանի քարտեզը, որում պատկերված է եղել նաև Արցախը։

Այս առիթով Ադրբեջանում դժգոհություններ են առաջացել։

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է բողոք ներկայացնել ՈւԵՖԱ-ին և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային։ Ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբը նույնպես դժգոհություն է հայտնել Մխիթարյանի գործողությունների առիթով։

--00—ՅՄ