ՀՀ ԶՈւ-ն և Արցախի ՊԲ-ն Բարդայի ուղղությամբ հրթիռ չեն արձակել. ՊՆ-ն հերքում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ՊՆ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է.

«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք:

Ոչ ՀՀ ԶՈւ-ն, ոչ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ»:

--00--ԱԹ