Արարատյան դաշտում գրանցվել է օդերևութաբանական պատմության ամենաուժեղ սառնամանիքը՝ -31, Երևանում՝ -28

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

արարաը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրում է․

«2002 թ․-ի այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են օդերևութաբանական պատմության ընթացքում դիտված ամենաուժեղ սառնամանիքները։

Արարատի հատվածում օդի ջերմաստիճանը հասել է մինչև -31,6, Երևանում -28,2 աստիճանի»։

--00—ԼՄ