Փակելով Լաչինը` Բաքուն սկիզբ է դնում ռուս խաղաղապահների հեռացման գործընթացին. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Փակելով Լաչինը` Բաքուն սկիզբ է դնում ռուս խաղաղապահների հեռացման գործընթացին: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց արևելագետ Արմեն Պետրոսյանը։

Պետրոսյանի համոզմամբ, Բաքուն շարունակում է 120 տարի առաջ մեկնարկած ցեղասպանությունը։ Ըստ նրա՝ Ալիևը առաջնորդվում է այն սկզբունքով, թե չկա հայ, չկա նաև Ղարաբաղի հարց։

Փորձագետի պնդմամբ, Ադրբեջանը նաև փորձում է շանտաժի ենթարկել Հայաստանին, այսինքն` փակելով Լաչինի միջանցքը` փորձում է միջանցք կորզել Սյունիքում։ Փորձագետի կարծիքով, մյուս կողմից էլ այդ ակցիան ուղղված է ռուս խաղաղապահների դեմ։

--00—ԱՊ