«3+3»-ը թուրքական նախաձեռնություն է, ՌԴ-ի մասնակցությունն այդ ձևաչափին կասկածի տակ է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

«3+3»-ը թուրքական նախաձեռնություն է, ՌԴ-ի մասնակցությունն այդ ձևաչափին կասկածի տակ է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց արաբագետ և տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Հարցազրույցի շրջանակներում փորձեցինք առանձին-առանձին դիտարկել տարածաշրջանային դերակատներին՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Վրաստան, Ադրբեջան, Իսրայել և Հայաստան։

Պետրոսյանի համոզմամբ, չափազանց կարևոր էր Սյունիքով անցնող միջանցքի գաղափարի բացառումը, ինչի համար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Իրանի և Ռուսաստանի մոտեցումների հետևանքով։

Բացի դրանից, Պետրոսյանը պատմական դիտարկեց նախագահ Արմեն Սարգսյանի այցը Սաուդյան Արաբիա՝ նշելով, որ ՀՀ-ն պետք է քայլեր ձեռնարկի կարևոր այդ պետության հետ հարաբերություններ հաստատելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։