Հունահայկական բարեկամության ընկերակցությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

,

Հունահայկական բարեկամության ընկերակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ.

«Նոր մարտահրավերներ Ադրբեջանից. Փակ է Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ միջանցքը

Հունահայկական բարեկամության ընկերակցությունը իր խորին մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հետ կապող Լաչինի հումանիտար միջանցքի փակման կապակցությամբ, որի հետևանքով Արցախի բնակիչները հայտնվել են շրջափակման մեջ, ինչպես նաև խափանվել է մատակարարումների ուղին։

Ընկերակցությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ձեռնամուխ լինել Լաչինի միջանցքի գործունեության վերականգնմանը՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու համար։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը վճռական ուղերձ հղել Ադրբեջանին, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրին հավատարմություն ցուցաբերելու փոխարեն, այն է՝ միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը երաշխավորելու պարտավորությունը, անընդհատ սադրանքների նոր ձևեր է մշակում՝ տարածաշրջանում փխրուն խաղաղությունը խաթարելու և տեղի բնակչությանը իրենց հայրական տներից աստիճանաբար վտարելու նպատակով։

Ակնհայտ է, որ այդ ուղերձը չի կարող լինել այլ ոչինչ, քան լուրջ պատժամիջոցների փաթեթ, որպեսզի վերջապես ընկալելի լինի, որ միջազգային հանրությունը պահանջում է պատասխանատու դիրքորոշում, այլ ոչ թե լարվածության ու ճգնաժամի հրահրում, ինչը կարող է հանգեցնել նոր պատերազմական արկածախնդրությունների»։

--00--ԱՀ