Պետնախարարը խոստացել է՝ վերջին 4 օրերին դեղի գին բարձրացնողներին, բենզին վաճառողներին պատժելու են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Արցախի Հանարապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրել է, որ Լաչինի միջանցքի փակման ընթացքում՝ վերջին 4 օրերին, նոր ձևավորված օպերատիվ շտաբը 24 ժամ շարունակ բավականին մեծ գործ է արել, ուստի ուղիղ եթերում շնորհակալություն է հայտնել թիմին, բայց նաև նշել է, որ եղել են տարբեր խնդիրներ։

«Ուզում էի 4 պատմություն պատմել, որ մարդիկ չեն կատարել իրենց պարտականությունները։ Կամ արել են բայց փորձել են տարբեր ձևերով չենթարկվել սիստեմայի օրենքներին։

Եվ ուզում եմ ասել, որ մենք շարունակելու ենք մեր գործը, որ ոչ թե պատժելու ենք մենակ օրենքով, այլև հայտարարելու ենք էդ անունները, և հայտարարելու ենք էն մարդկանց, որոնք փորձել են բենզինը ծախել, որոնք փորձել գները բարձրացնել դեղատներում, որոնք փորձել են մեր կանաց, որոնք աշխատում են այտեղ, կոպիտ և ոչ իրական ինֆորմացիա տալ։ Եվ պետական աշխատողները, մարդիկ, որոնք չեն կարողացել գնալ գործի, հաշվել են, որ իրենք բացակա են գործից, և ուրիշ բաներ։

Մենք, հավատացե՛ք, էդ ինֆորմացիան ունենք, և էդ ինֆորմացիայով դասեր ենք քաղելու։ Եվ բերելու ենք հետ ավանդույթը, որ դա ամոթ է։ Ամոթն ավելի վատ է, քան պատիժը, ինչ-որ օրենքով նկատողություն անելը»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ