ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին է ներկայացվել Արցախին սպառնացող մարդասիրական խնդիրը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․

ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի, հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ։

«Ահազանգեցի Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ կենսական ճանապարհի արգելափակման, Արցախի գազամատակարարման դադարեցման և դրանց հետևանքով Արցախում լրջագույն մարդասիրական խնդիրների վերաբերյալ։

Քննարկեցինք ստեղծված իրավիճակը և հումանիտար հետևանքները»,- ֆբ-ի իր էջում գրել է Թովմասյանը։

--00--ԱՀ