Ապարանում, Սպիտակում, Աբովյանում, Սևանում, Սիսիանում, Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ձյուն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Սևանի, Ճամբարակի, Սիսիանի տարածաշրջաններում, Վարդենյաց, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում։

Ստեփանավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

--00—ԼՄ