Մի՛ լռեք, պատժիչ գործողություններ ձեռնարկեք, արցախահայության կյանքի իրավունքը լրջագույն վտանգի տակ է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

նկար

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի  Թովմասյանը գրում է․

«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Ստեփանակերտի բժշկական կենտրոնի մի շարք բուժառուների կյանքին վտանգ է սպառնում, անհրաժեշտ է շտապ տեղափոխել Երևան։ 

Ադրբեջանը շարունակում է Արցախի շրջափակման իր հանցավոր քաղաքականության իրականացումը, իսկ միջազգային հանրությունը անթույլատրելի անտարբերություն է ցուցաբերում։

Հրատապ քայլեր են անհրաժեշտ միջազգային ինստիուտների կողմից։ 

Մի՛ լռեք, պատժիչ գործողություններ ձեռնարկեք, արցախահայության կյանքի իրավունքը լրջագույն վտանգի տակ է։

Արցախցին իր հայրենիքում անվտանգ, ազատ ապրելու իրավունք ունի»։ 

--00—ԼՄ