Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

15429_am_1

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության պաշտոնական կայքէջից։

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետն Կառավարության և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Մհեր Գրիգորյանը հաջողություն է մաղթել դեսպան Թրեյսիին իր հետագա գործունեության մեջ և վստահեցրել, որ դեսպանը մշտապես սպասված հյուր կլինի մեր երկրում:

ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին գնահատանքի խոսքերի, ինչպես նաև իր պաշտոնավարման ընթացքում ձևավորված կառուցողական համագործակցության համար՝ նշելով, որ հեռանում է Հայաստանից ջերմ հիշողություններով և տպավորություններով:

--00—ՅՄ