Իրանը հերքում է, որ ՌԴ-ին ԱԹՍ-ներ է փոխանցել Ուկրաինայում օգտագործելու համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

download.jpg

Իրանական կողմը կտրուկ հերքում է ամերիկյան լրատվամիջոցներով տարածվող այն լուրը, որ Ռուսաստանին է փոխանցել հարվածային անօդաչուներ Ուկրաինայում կիրառելու համար: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:

«Թեհրանը պաշտոնապես դիմել է Ուկրաինայի իշխանություններին՝ առաջարկելով փորձագիտական խումբ ուղարկել, որպեսզի քննության առնվեն այդ հրապարակումները: Այդ հանդիպումը, սակայն, չի կայացել, քանի որ Ուկրաինան հրաժարվել է փորձագետներ ուղարկել», - ասել է Իրանի ԱԳ նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը:

Իրանի ԱԳ նախարարը նաև հայտնել է, որ իր երկիրը Ռուսաստանին անօդաչուներ է փոխանցել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություններ սկսելուց ամիսներ առաջ:

--00—ԶՀ