Իրանի կողմից հայկական ԱԹՍ խոցելու լուրը ապատեղեկատվություն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

ֆեյք

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տարածել էին տեղեկատվություն, թե Իրանը ոչնչացրել է հայկական անօդաչու թռչող սարք, որը հատել էր հայ-իրանական սահմանը։ Տեղեկատվությունը հաստատող որևէ ապացույց չէր ներկայացվում։ Այս մասին հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը:

Անդրադառնալով թեմային՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է տարածվող տեղեկատվությունը։

Իրանի կողմից հայկական ԱԹՍ խոցելու լուրը ապատեղեկատվություն է, որը տարածելով Ադրբեջանը փորձում է իր վրայից գցել Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքը խախտելու պատասխանատվությունը և սեպ խրել հայ-իրանական հարաբերություններում:

--00--ԱԹ

Տեսանյութեր