Բարիդրացիությունը մի հարևանի հետ ուղղված չէ ընդդեմ մյուս հարևանի. Թեհրանը պատասխանել է Բաքվին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

l-B4sXLp85BD.jpg

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը հարևանների հետ հիմնված է բարիդրացիության վրա, մի երկրի հետ հարաբերություններն ուղղված չեն ընդդեմ մյուսի։ Այս մասին ասված է «Թվիթերում» Իրանի ԱԳՆ-ի պատասխանում, որով մեկնաբանվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի օկուպացված Շուշի քաղաքում արված այն հայտարարությունը, ըստ որի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները «միտված էին պաշտպանելու Հայաստանին»։

«Մեր հիմնական քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և հարևանների հետ հարաբերությունների ընդլայմնան վրա։ Յուրաքանչյուր հարևանի հետ հարաբերությունների ամրապնդումն ուղղված չէ ընդդեմ մյուս հարևանի», - նշվում է գրառման մեջ։

--00—ԶՀ