Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Նոյեմբերի 1-ին հաղորդվել էր Ռյա թազա գյուղի բնակիչ, 23-ամյա Ասլան Ֆերոյանի անհետ կորելու մասին:

Ոստիկանության Արտաշատի և Արագածի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 7-ին Ասլան Ֆերոյանը հայտնաբերվել է Այգեպատ գյուղի դաշտերում: 

Քննությունը շարունակվում է:

--00--ԱՀ