Կոստրոմայում սրճարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

․

Կոստրոմայի «Պոլիգոն» գիշերային ակումբ-սրճարանում բռնկված խոշոր հրդեհի զոհերի թիվը հասել է 15-ի։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությանը։

Աղբյուրի հաղորդմամբ սրճարանում բռնկված հրդեհի հետևանքով փլուզվել է ողջ տարածքի տանիքը։ Շենքից տարհանվել է 250 մարդ։

Կոստրոմայի շրջանի նահանգապետ Սերգեյ Սիտնիկովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ միջադեպի հետևանքով տուժել է նաև հինգ մարդ։

«Հրդեհի հետևանքով 5 հոգի թեթև վնասվածքներ են ստացել, ստացել են անհրաժեշտ բուժօգնություն, մարզային առողջապահության վարչությունից պարզաբանել են, որ մարդիկ հոսպիտալացման կարիք չունեն», - գրել է նա։

--00--ԱՀ