Ֆրանսիացիները սրճարանում այսուհետև COVID անձնագիր պետք է ներկայացնեն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

15

Առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում հրապարակել է news18.com-ի՝ «Սուրճ և կրոասան Ֆրանսիայի սրճարանո՞ւմ․ դրա համար այսուհետ անհրաժեշտ կլինի COVID անձնագիր» խորագրով հոդվածը Ֆրանսիայում պատվաստումների վիճակի վերաբերյալ։ Այս ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«Առանց COVID անձնագրի՝ ֆրանսիացիները կզրկվեն ավանդույթներից

Ֆրանսիացիների ամենասիրելի նախաճաշի ավանդույթը երկուշաբթի օրվանից փոխվեց: Այսուհետև ֆրանսիացիները սրճարանում կրուասանով մեկ գավաթ սուրճ վայելելու համար COVID անձնագիր պետք է ներկայացնեն:

Նախագահ Էմանուել Մակրոնը քաղաքացիներին պարբերաբար դիմում է պատվաստվելու ուղերձով:

Պատվաստումների մակարդակը Ֆրանսիայում բարձրացել է, քանի որ տեղացիները կանգնած էին ամենօրյա հաճույքներից զրկվելու վտանգի առջև:

Սրճարանների և բարերի սեփականատերերը, ովքեր չեն ենթարկվում փոփոխությանը, նախազգուշացվում են, իսկ երկրորդ խախտման դեպքում գործում է տվյալ օբյեկտների 7-օրյա փակման հրահանգը: Եթե հետագայում էլ չպահպանեն ընդունված կարգը, վերջիններս կարող են ենթարկվել մեկ տարվա ազատազրկման:

Եվրոպական երկրներից Իտալիայում ևս ներդրվել են առողջապահական նմանատիպ կարգավորումներ, բայց Ֆրանսիան կիրառում է համապարփակ մոտեցում:

Ֆրանսիայի առողջապահության նախարարության տվյալները վկայում են, որ հուլիսի վերջին ինտենսիվ թերապիայի բաժանմունք ընդունված յուրաքանչյուր տասը պացիենտից ինը պատվաստված չի եղել:

Հարցումները ցույց են տալիս, որ ֆրանսիացիների մեծամասնությունը կողմ է առողջության անձնագրի կիրառմանը»,-նշված է հոդվածում:

--00—ԼՄ