ՌԴ-ն վիրավոր գազան է, որի հետ պետք է հաշվի նստել․ հումորով եմ վերաբերվում նրանից պոկվելու կոչերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Ռուսաստանը վիրավոր գազան է, որի հետ պետք է հաշվի նստել, հումորով եմ վերաբերվում նրանից պոկվելու կոչերին: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Աշոտ Բլեյանը։ Բլեյանի համոզմամբ, Ռուսաստանը շարունակում է գործոն մնալ, և մեր՝ նրանից պոկվելու ձգտումները չափազանց քիչ են, քանի որ Ռուսաստանն էլ պետք է ուզենա պոկվել մեզնից։

Բլեյանի կարծիքով, շատ կարևոր է տարածաշրջանում համակեցության հաստատումը, որտեղ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Իրանը կապրեն կողք կողքի։ Բայց մեր զրուցակիցը կասկածանքով է վերաբերվում հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին՝ դիտարկելով այն որպես անհասկանալի։

--00—ԶՀ