Սփյուռքի գլխավոր հանձնակատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․

Սփյուռքի գլխավոր հանձնակատար  Զարեհ Սինանյանը հանդիպել է Ամերիկայի Հայկական Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին, Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, այլ ներկայացուցիչների և Միչիգան նահանգի խորհրդարանի անդամ Մարի Մանուկյանի հետ: Հայտնում են գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագումարի գործունեությունը, մասնավորապես՝ Հայաստանի արևելյան սահման Ադրբեջանի ներխուժման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Քննարկվել են Ադրբեջանի պատերազմական հացագործությունների միջազգային դատապարտմանը և ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցին վերաբերյալ թեմաներ։

--00--ԱՀ