Նորակերտում՝ Ստորին Հրազդանի ջրանցքից դուրս է բերվել մոտ 70 տարեկան անձը չպարզված տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

83635_b.jpg

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12։22-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բաղրամյան-Նորակերտ հատվածում՝ Ստորին Հրազդանի ջրանցքում, նկատվել է դի․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Նորակերտ գյուղի վերջնամասում՝ Ստորին Հրազդանի ջրանցքից դուրս են բերել մոտ 70 տարեկան անձը չպարզված տղամարդու դի:

--00—ԶՀ