Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները այս ամիս պետք է կրկին հանդիպեին․ Միրզոյանը չակերտներ է բացում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Աժ-ում տեղեկացրել է, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ  ՀՀ վարչապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԱԳ նախարարություններն այս ամսվա վերջին ևս մեկ հանդիպում ունենան՝ քննարկելու խաղաղության պայմանագիրը:

«Էս ֆոնին ցայտուն է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը՝ խափանելու խաղաղության գործընթացը։ Ես նկատի ունեմ այն ագրեսիան, որը մենք այս օրերին տեսնում ենք Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։ 

Ես ուզում եմ կրկնել, որ այն պայմաններում, երբ մենք՝ Հայաստանը, ասում է՝ պաշտպանում է տարածաշրջանում խաղաղության և կայունության օրակարգը, և պատրաստ է այդ բանակցություններին, և մի քանի ուղղություններով արդեն իսկ շատ կառուցողական դիրքավորամամբ մասնակցում է բանակցություններին, ահա այդ ֆոնին Ադրբեջանը ոչ միայն ապակառուցողական, առավելապաշտական վարքագիծ է դրսևորում բանակցությունների ընթացքում, այլև այսպիսի ագրեսիա է ձեռնարկում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ»,-ասել է նա։

Թս ֆոնին ցայտում է Ադրբեջանի ա 

 

--00—ԼՄ