Արարատ Միրզոյանը պարգևատրել է ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ աշխատակազմի ծառայողներին պարգևատրելու մասին որոշում է ստորագրել:

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով` կարգադրում եմ.

1.Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի:

2.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. Գալստյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-ասված է որոշման մեջ:

--00--ԱԹ