Պատգամավորներն Արարատ Միրզոյանի մոտ են. ԱԺ-ում է նաև Նիկոլ Փաշինյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

1արայիկ1

Խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուք հետո, պատգամավորները հավաքվել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մոտ:

Ըստ 24News-ի տեղեկության՝ ԱԺ-ում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ԼՀԿ խմբակցության պատգամավորներին հրավիրել է ներս` զրուցելու: 

Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել ԱԺ «Լուսավոր Հայասստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ, երբ վերջինս արձագանքց իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանին, տեղից խոսակցությանը միջամտեց Սասուն Միքայելյանը:

Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Պարո՛ն Միքայելյան, հոպար չեմ Ձեզ համար... ի՞նչը կցխես»:

Սասուն Միքայելյանը վեր կացավ տեղից, մոտեցավ Մարուքյանին և հարվածեց: Սկսվեց ծեծկռտուք:

Նիստն ընդհատվեց, ավելի ուշ հայտարարվեց ընդմիջում մինչև 14:30: