Թշնամու կրակոցից Կութ, Սոթք և Նորաբակ գյուղերում տներ են վնասվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News    

վվ

Հակառակորդի կրակոցները Վարդենիսի ուղղությամբ շարունակվել են մինչև ժամը 19:00-ն, այս պահին կրակոցներ չկան, 15 րոպե է՝ ինչ դադարել է: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը:
Համայնքի ղեկավարի խոսքով, կրակոցները հնչել են դիրքերի ուղղությամբ, սակայն, Կութ, Նորաբակ և Սոթք գյուղերում տները վնասվել են, թե ինչ չափի են այդ վնասները, այս պահին հնարավոր չէ հստակ ասել: 
«Բարեբախտաբար, բնակիչների շրջանում զոհեր և վիրավորներ չունենք: Վարչական շրջանի ղեկավարներն իրենց տեղում են, Գեղարքունիքի մազպետը, փոխմարզպետը Վարդենիսում են: Վարդենիսից ևս զոհեր կան, բայց թիվ չեմ կարող ասել»,-ավելացրեց նա:
Խաչատրյանը նաև նշեց, որ բնակիչները համայնքում են, չեն տարհանվել, կանայք ու երեխաները ևս շարունակում են մնալ իրենց բնակավայրերում:

  

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ