Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սրված հակամարտությունը լուծելու համար

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News           

կո

Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև սրված հակամարտությունը լուծելու համար: Այս մասին սեպտեմբերի 13-ին լրագրողներին ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Այս մասին հայտնում է Regnum-ը:

«Մենք շահագրգռված ենք դրանում, և եթե Վրաստանը կարողանա միջնորդի դերակատարում ունենալ, մենք ամեն ինչ կանենք դրան նպաստելու համար», - ասել է կուսակցության նախագահը:
Նշենք, որ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնել է, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։

   --00—ԱՊ