ԱՄՆ-ն նույնիսկ երրորդ երկրի միջոցով զենք մեզ չի կարող տրամադրել. Սուրեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News    

ԱՄՆ-ն նույնիսկ երրորդ երկրի միջոցով զենք մեզ չի կարող տրամադրել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց միջազգայնագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

Սարգսյանի համոզմամբ, հայ-ամերիկյան փոխհարաբերություններում որևէ օրակարգ չկա, բայց ամերիկյան կողմը պարբերաբար ակտիվանում է, երբ օրակարգային են դառնում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները։

Միջազգայնագետի պնդմամբ, ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունները բազմաթիվ ուղղություններով կարող են զարգանալ՝ տնտեսականից մինչև քաղաքական, օրինակ, մենք կարող ենք համագործակցել ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում։

Սարգսյանի պնդմամբ, հայ-ադրբեջանական գործընթացը լավատեսություն չի ներշնչում, նույնիսկ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո դժվար է ասել, թե որքանով այն կգործի։

Ըստ բանախոսի՝ հայ-թուրքական գործընթացը կախված է Ադրբեջանից, և հենց վերջինս պետք է կանաչ լույս վառի Անկարայի համար։

       

 --00—ԱՊ