«Պոլիտեխնիկի ավագ դպրոցը դարձել է Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի թեկնածու»․ Տիգրան Ավինյան

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News        

Տիգրան Ավինյան մետրո

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Պոլիտեխնիկի ավագ դպրոցը դարձել է Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate - IB) դպրոցների ցանցի «Դիպլոմա» ծրագրի (Diploma Programme - DP) թեկնածու-դպրոց։ «Դիպլոմա» ծրագիրը նախ հնարավորություն է բազմակողմանիորեն զարգացած, լայն աշխարհայացքով ու քննական մատածողությամբ անհատականություն ձևավորելու համար։

Ծրագրի շրջանավարտները կդառնան պատրաստի հետազոտողներ դասավանդվող առարկաների ծրագրերում ընդգրկված թեմաների, ընտրված մոտեցումների, օգտագործված մեթոդների շնորհիվ։

«Դիպլոմա» ծրագրի ավարտական վկայականը ճանաչվում է աշխարհի առաջատար համալսարաններում` շրջանավարտին ընձեռելով կրթաթոշակ ստանալու ռեալ հնարավորություն։

Մեր դպրոցը նպատակ ունի ձեռք բերել Միջազգային բակալավրիատի համաշխարհային դպրոցի (IB World School) ավտորիզացիա: Այնպես որ, դեռ մեծ անելիքներ ունենք լավագույն կրթական հաստատություն դառնալու ճանապարհին»։

--00--ԱՀ