Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ տանող ճանաապարհահատվածն արդեն բաց է․ ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News 

․

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանաապարհահատվածը երկկողմանի բաց է։

Նշենք, որ ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանաապարհահատվածին իրականացված արհեստական պայթեցման հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է։

ԱԻՆ-ից հայտնում են նաև, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

--00--ԱՀ