Միխայիլ Գորբաչովը հուղարկավորվել է Նովոդևիչյան գերեզմանատանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1091678.jpg

ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը հուղարկավորվել է Նովոդևիչյան գերեզմանատանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  հուղարկավորությունը տեղի է ունեցել պատվո պահակախմբի մասնակցությամբ, տեղից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Գորբաչովին հուղարկավորել են ընտանեկան գերեզմանում՝ կնոջ՝ Ռաիսայի կողքին:

--00—ԶՀ