Կարբիի եկեղեցու մոտ 17-ամյա պատանի է դանակահարվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Օգոստոսի 31-ին՝ ժամը 01.55-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքով Կարբի գյուղից բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի:

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 31-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Կարբի համայնքի եկեղեցու մոտ տեղի ունեցած կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ պատանուն դանակահարել էր 27-ամյա համագյուղացին:

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 27-ամյա երիտասարդը ներկայացել է Աշտարակի բաժին: Նա ձերբակալվել և ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

--00—ԼՄ