Չի բացառվում՝ օգոստոսի 5-ին խաղաղապահները գործողություն անելու հրաման ստանան․ Պուտինը ԱԽ նիստ է արել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

նաիրի

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․

«Հայկական զինված ուժերը և հանրությունը պետք է պատրաստ լինեն, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ կիրականացնի նաև օգոստոսի 4-ին և 5-ին։

Չի բացառվում, որ օգոստոսի 5-ին ռուս խաղաղապահները որոշ գործողություններ իրականացնելու հրաման կստանան՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի նիստ է այսօր անցկացրել Արցախի թեմայով։

Ադրբեջանի թիրախում դեռևս մնում են մեր բարձունքները, որոնք ռազմավարական առավելություն կտան 2025-ին ընդառաջ, հետևաբար ամեն կերպ մենք պիտի կարողանանք պահել բարձունքները։

Թե ինչ քննարկում կլինի օգոստոսի 5-ին սպասվող Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ, դժվարանում եմ ասել այս պահին, բայց ենթադրում եմ, որ հանդիպումից առաջ ռուսական կողմը կփորձի ուժեղացնել իր դիրքերը և զսպել Էրդողանի բացած ախորժակը։

Ամեն դեպքում գլխավոր դերակատարը հայ զինվորն է»։

--00—ԼՄ