Պետք է մոբիլիզացիոն ռեսուրսներ ուղարկել Արցախ, պարտադիր չէ, որ լինեն ՀՀ ՊՆ ենթակայության տակ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

նաիրի

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․

«Նիկոլ Փաշինյանը արդեն որերորդ անգամ խոստովանում է, որ Ադրբեջանը դիմում է սադրանքների ու ագրեսիայի՝ որպեսզի ոչնչացնի նաև 2020-ի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը։ Փաստացի ՀՀ վարչապետն ընդունում է, որ թշնամին խաղաղության նպատակ չունի, այդ պարագայում դու ինչո՞ւ ես ամեն կերպ ձգտում այդ խաղաղության։

Փաշինյանի անձնական օգտագործման ոմն Արսեն Թորոսյան հայտարարում է, թե մենք պետք է ամեն գնով խաղաղությունը պահպանենք։ Ո՞րն է այդ «ամեն գնով»-ը, Արցախը մաս-մաս հանձնե՞լը, թե ՀՀ բնակավայրերից հրաժարվելը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ռուսները չեն հստակեցրել իրենց պարտավորությունները Արցախում, ինչի հետևանքով մենք խնդիրներ ենք ունենում։

Ո՞վ է այդ պարտավորությունների հստակեցման պատասխանատուն։ Ո՞վ պետք է այդ պայմանավորվածությունը ձեռք բերեր ռուսների հետ՝ մինչև ՀՀ զինված ուժերի դուրսբերումը Արցախից։

Կառուցողական․ հիմա դեռ ամեն ինչ կորած չէ, դեռ ամեն ինչ ուշ չէ։ Պետք է հնարավորինս արագ կազմակերպել զորահավաք և մոբիլիզացիոն ռեսուրսներ ուղարկել Արցախ։ Պարտադիր չէ, որ այդ խմբերը լինեն ՀՀ ՊՆ ենթակայության տակ։ Մենք իրավունք ունենք օգնելու Արցախի մեր հայրենակիցներին, եթե ռուսներն ի վիճակի չեն կատարել իրենց խաղաղապահ առաքելությունը։

--00—ԼՄ