Եթե երաշխավորվի շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ ՊԲ-ն հերթապահության անհրաժեշտություն չի ունենա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ տեղեկացրել է, թե Ադրբեջանն անընդհատ խոսում է ԼՂ ՊԲ-ի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով․

«Եթե ՌԴ-ի խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորի շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ ՊԲ-ն, կարծում եմ, մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։ Նման անհրաժեշտություն առաջացել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը, և շարունակաբար խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, այդ թվում՝ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է։

Ադրբեջանը շարունակաբար շահարկում է նաև ԼՂ-ում Հայաստանում ԶՈՒ ներկայությունը։ Պիտի արձանագրեմ պաշտոնապես, որ ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա»,-ասել է նա։

--00—ԼՄ