Սակրավորները Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում մաքրել են 22 000 քմ տարածք

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 1, 24News

Screenshot-2022-08-01-132038.jpg

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում իրականացնում են ականազերծման աշխատանքներ․ տեղեկացնում են կենտրոնից։ «Ս․թ․ հուլիսի 18-ից «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ն սկսել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում մարտական գործողությունների հետևանքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները։ Հուլիսին Դավիթ Բեկ համայնքում մեր մասնագետները մաքրել են 22 000 քմ տարածք։ Աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1հատ 85 մմ տրամագծով, 3 հատ 100 մմ տրամագծով արկեր և զրահապատ արկի միջուկ։ Մաքրման աշխատանքները Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում շարունակվում են։

--00--ԶՀ