Նախորդ շաբաթ Արցախում սակրավորները հայտնաբերել և վնասազերծել են 121 միավոր ռազմամթերք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

սակրավոր հայ

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը. 2022 հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 778 զանգ:

Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է հրդեհի վերաբերյալ կանչերը: Գրանցված 13 կանչերին ժամանակին արձագանքել են հրշեջ փրկարարները և մեկուսացրել կրակը: Հրդեհները հիմնականում բռնկվել են չոր խոտածածկույթներում և աղբանոցներում, մեկը՝ կենցաղային նպատակներով օգտագործվող տնակում:

Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է 121 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

--00—ԼՄ