Ակունք, Նոր Գյուղ, Կոտայք, Մայակովսկի գյուղերում 8 ժամով կդադարեցվի գազամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

գազամատակարարում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Ակունք, Նոր Գյուղ, Կոտայք, Մայակովսկի գյուղերի գազասպառողների գազամատակարարումը: Նաև՝ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Սանահին» թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հուլիսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կ.Դեմիրճյան, Բաթումի, Ղուկասյան, Լազյան, Խորենացի փողոցներով, Տ.Մեծ պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

--00—ԼՄ